83 տարեկան հասակում կյանքից հեռացել է Էրդողանի քաղաքական հակառակորդը
- Elen Hovsepyan

- Oct 21, 2024
- 1 min read

83 տարեկան հասակում մահացել է Ֆեթուլլահ Գյուլենը։
Միացյալ Նահանգներում հաստատված գործիչը երկար ժամանակ համարվում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական հակառակորդը։
Մահվան մասին գրել են թուրքական լրատվամիջոցները։
Հենց Գյուլենն էր դիտարկվում որպես տարիներ առաջ Էրդողանի դեմ հեղաշրջման ձախողված փորձի կազմակերպիչը։




















