top of page

«Սա տարածքային զիջում է». Հրանտ Բագրատյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 10
  • 1 min read
ree

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բան չեմ հասկանում։ Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Աբու Դաբիում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Չհավատացի։ Բայց արի ու տես ՀՀ փոխարտգործնախարարը ևս ասում է, որ Սյունիքով պետք է լինի ինչ-որ արտպատվիրակված ճանապարհ, միջանցք ԱՄՆ վերահսկողության տակ։ Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է։ Հասկանո՞ւմ եք, որ սա Սահամանադրության խախտում է։ Հասկանո՞ւմ եք, որ սա ուղղված է ՌԴ-ի և Իրանի դեմ։ Հասկանո՞ւմ եք, որ թուրքերին ձեր ձեռքով Սյունիք եք բերում։ Հասկանո՞ւմ եք, որ բոլշևիկները մեր իսկ անվտանգության համար Սյունիքը մեզ էին տվել։ Նիկոլին 680 հազ ձայն տվածներ, Արամ Զավենի Սարգսյան, Արման Բաբաջանյան, Տիգրան Խզմալյան, Խուրշուչյան, Շիրիմյան, էլ դոգ, էլ Մարության, էլ Մարուքյան, սա՞ էիք ուզում»։

 
 
1/2547
bottom of page