top of page

«Եկեղեցին բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր». ՀՅԴ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

ՀՅԴ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է վերջին օրերի ընթացքում գործող վարչախմբի կողմից հոգևորականների նկատմամբ իրականացված գործողությունները. «Եզրակացրեք ինքներդ՝ սա եկեղեցին «բարենորոգելո՞ւ», թե՞ այն քանդելու ծրագիր է։


Վերջին օրերի ընթացքում գործող վարչախումբը.Վերջին օրերի ընթացքում գործող վարչախումբը.

1. Լուծարել է Բանակի հոգևոր սպասավորության ինստիտուտը:

2. Շինծու մեղադրանքներով արգելել է 6 հոգևորականի մեկնումը երկրից՝ նպատակաուղղված կերպով խոչընդոտելով նրանց մասնակցությունն Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին:

3. Քրեականացրել է եկեղեցական նվիրապետությունը, հնազանդության ուխտը և եկեղեցական կանոնները։ Սա ՀՀ Սահմանադրության բացահայտ խախտում է և կոպիտ միջամտություն Եկեղեցու ներքին ինքնավարությանը։

Ավելի վաղ վարչախումբը՝

1. Ամեն կերպ թիրախավորել է Ամենայն Հայոց Վեհափառին՝ նրա նկատմամբ օգտագործելով անթույլատրելի բառապաշար։ Շինծու քրեական գործեր են հարուցվել նրա ընտանիքի անդամների նկատմամբ, անհիմն կալանավորվել է նրա եղբայրը։

2. Մի քանի ամիս արդեն անազատության մեջ են գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու 4 բարձրաստիճան արքեպիսկոպոսներ:

3. Ուժային կառույցների գործուն մասնակցությամբ նախաձեռնվել են Մայր Աթոռը գրավելու փորձեր:

4. Ապօրինի կերպով և ուժայինների ներգրավմամբ զավթվել են Հայաստանի մի քանի եկեղեցիներ՝ խոչընդոտելով հավատացյալների մասնակցությունը հոգևոր արարողություններին և խաթարելով բնականոն հոգևոր կյանքը»։

 
 
1/2632
bottom of page