top of page

Մայիսյան օրացույց․ տոներ, հանգստյան և աշխատանքային օրեր

  • 44 minutes ago
  • 1 min read

Հայաստանում մայիսը հարուստ է տոնական և հիշատակի օրերով։ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ դրանց մի մասը ոչ աշխատանքային է, մյուսները՝ աշխատանքային։

Մայիսի 1 – Աշխատանքի օր


Օրը ոչ աշխատանքային է (ուրբաթ)։

Մայիսի 4 – Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով


Այս օրը ևս Հայաստանում կհայտարարվի ոչ աշխատանքային՝ կառավարության համապատասխան որոշման նախագծի համաձայն։

Մայիսի 8 – Երկրապահի օր


Տոնական է, սակայն համարվում է աշխատանքային օր (ուրբաթ)։

Մայիսի 9 – Հաղթանակի և խաղաղության տոն


Ոչ աշխատանքային օր է (շաբաթ)։

Մայիսի 15 – Ընտանիքի օր


Տոնական է, սակայն աշխատանքային (ուրբաթ)։

Մայիսի 16 – Ուսանողների և երիտասարդների օր


Աշխատանքային օր է։

Մայիսի 28 – Հանրապետության տոն


Ոչ աշխատանքային օր է (հինգշաբթի)։

 
 
1/2817
bottom of page