top of page

ՀՀ նախագահի աշխատակազմում տասնյակ առանցքային պաշտոններ թափուր են. «Ժողովուրդ»

  • Writer: 24timeam
    24timeam
  • Aug 23, 2024
  • 1 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թափուր պաշտոնների ցանկը լավագույնս նկարագրում է պետության՝ դեպի որևէ տեսանելի տեղ չշարժվող բարձրագույն մարմնի դերը և կշիռը հեղափոխականների օրոք։ Այսպես՝ թափուր է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը (դրա համար ով պատահի՝ լուսանկարում է նախագահին տարբեր հանգուցյալների աճյունի ֆոնին)։

Թափուր են արտաքին կապերի և արարողակարգի բաժինների պետերի պաշտոնները։ Թափուր են պարգևների և կոչումների, ներքին աուդիտի և այլ բաժինների ղեկավարների պաշտոնները։Հարցը, ըստ մեզ, ունի երկու հիմնական հավանական պատասխան` կամ «չքայլած» նախագահի համար անընդունելի են Նիկոլ Փաշինյանի հրամցրած կադրերը, և նրանք չեն հրամանագրվում, կամ նախագահն ինքը, չունենալով որևէ զբաղմունք, չի կարողանում հայտնաբերել անձանց, ովքեր կհամաձայնեն աշխատել «ոչինչ չանողների հիմնարկում»:

1/2076
bottom of page