Երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը կշարունակվի երկուշաբթի
- Elen Hovsepyan

- Jul 4
- 1 min read

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերը։
Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության քննարկումը և երեք ընդդիմադիր պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցի վերաբերյալ քվեարկությունը կկայանա երկուշաբթի՝ հուլիսի 7-ին։




















