«Փաստ». Հանրահայտ Time Magazine-ն անդրադարձել է Հայաստանին. ի՞նչն է պարբերականը գնահատել որպես ազգային հարստություն
- Elen Hovsepyan
- 16 hours ago
- 1 min read
«Փաստ» օրաթերթը գրում է. <Հեղինակավոր Time Magazine-ի վերջին համարում հրապարակվել է Հայաստանին նվիրված մի հոդված, որն սկսվում է այսպես. «Կովկասի սրտում, որտեղ ձյունածածկ գագաթները հանդիպում են արևաշող հովիտներին, լուռ հեղափոխություն էր սկսվել»։ Թվում է՝ ինչ-որ քաղաքական հոդված է:
Սակայն պարզվում է՝ այն նվիրված է «Սպայկա» ընկերությանն ու նրա հիմնադիր և տնօրեն Դավիթ Ղազարյանին, որը ներկայացվում է որպես Հայաստանի գյուղատնտեսական առաջընթացի խորհրդանիշ։ Ի դեպ, հոդվածի վերնագիրն էլ բավական խորհրդանշական է՝ «Սպայկա. զարգացնելով Հայաստանի գլոբալ հեղինակությունը»:
«Ղազարյանի ստեղծած «Սպայկան» դարձավ ռազմավարական մտածողության և ձեռներեցության կամքի խորհրդանիշ՝ փոխակերպելով Հայաստանի գյուղատնտեսական ոլորտն ու արտահանման ներուժն այնպես, ինչպես քչերը կարող էին պատկերացնել»,-գրում է Time Magazine-ը և հավելում, որ Ղազարյանի տեսլականը ավելին էր, քան պարզապես ոլորտի բարելավում. նա ամբողջովին վերաիմաստավորեց հայկական գյուղատնտեսության զարգացման ուղին։
Պարբերականը մանրամասներ է ներկայացնում «Սպայկայի» գործունեությունից՝ նշելով, որ այն բազմապրոֆիլ է՝ սկսած մշակությունից և ժամանակակից գործարաններից մինչև խելացի փաթեթավորում և լայնածավալ լոգիստիկ ցանց։ Ըստ պարբերականի, Դավիթ Ղազարյանի առաջնորդությամբ «Սպայկան» դարձել է ոչ միայն հաջողակ ընկերություն, այլև՝ ազգային հարստություն։
««Սպայկայի» պատմությունը հզոր օրինակ է, թե ինչպես կարող է ռազմավարական դիվերսիֆիկացված գյուղատնտեսական ձեռնարկությունը՝ հիմնված ուժեղ լոգիստիկայի, որակի, տեխնոլոգիական նորարարության և տեսլական ունեցող առաջնորդության վրա, ոչ միայն հաջողել միջազգային ասպարեզում, այլև բարձրացնել իր երկրի հեղինակությունը»,-գրում է Time Magazine-ը։
Ի դեպ, այս պարբերականի պարագայում սա աննախադեպ երևույթ է, երբ առանձին անդրադարձ է կատարվում մեկ առանձին հայաստանյան ընկերության: Սա նշանակում է, որ հաջողված օրինակը կարող է համաշխարհային մեծ ճանաչում բերել ոչ միայն տվյալ միավորին, այլև մեր երկրին ընդհանրապես»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում