top of page

Ջենիֆեր Լոպեսի լեսբոսյան համբույրը AMA 2025 արարողությունում՝ մտածված ռազմավարության մաս

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 1 min read

Ջենիֆեր Լոպեսը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել 2025թ. American Music Awards-ում իր սադրիչ ելույթի պատճառով:

Շոուի բացման ժամանակ 55-ամյա փոփ-աստղը համբուրել է պարուհուն՝ առաջացնելով հանրության եւ սոցիալական ցանցերի բուռն արձագանքը:

Սակայն, ինչպես գրել է Daily Mail-ը՝ հղում կատարելով երգչուհուն մոտ կանգնած աղբյուրին, նման ցնցող պահը մանրակրկիտ պլանավորված էր եւ դարձել է նրա «քոմբեք Բենից հետո» ռազմավարության մի մասը։ «Ջենիֆերը ուշադիր հետեւել է իր PR թիմի առաջարկներին։ Նա անում է այն, ինչ պետք է անի Բեն Աֆլեքի հետ ամուսնալուծությունից հետո վառ վերադարձի համար»,- նշել է ինսայդերը: «Նա այժմ ապրում է այնպես, ինչպես ցանկանում է, եւ նրան ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ են ասում քննադատները: Նա թույլ չի տվել, որ նեգատիվը կոտրի իրեն, նա պարզապես շարունակում է ապրել իր կյանքով»:

Լոպեսը ոչ միայն ելույթ է ունեցել, այլեւ վարել է արարողության հեռարձակումը CBS հեռուստաալիքով։ Նրա եռանդուն բացումը ներառել է 6 րոպե տեւողությամբ 23 անվանակարգերի հիթեր, այդ թվում՝ Բիլի Այլիշի «Birds of a Feather»-ը, Սաբրինա Քարփենթերի «Էսպրեսոն» եւ Բեյոնսեի «Texas Hold'Em»-ը:

Բեմում տղամարդկանց եւ կանանց հետ համբուրվելը վեճերի տեղիք է տվել: Որոշ հեռուստադիտողներ կատարվածն անվանել են «հուսահատ փորձ»՝ նախկին ամուսնուն խանդի դրդելու համար, իսկ մյուսներն այն անվանել են «չափազանց անկեղծ ժեստ»: Սակայն, ըստ աղբյուրի, ճիշտ հակառակն է. «Նա այժմ գտնվում է վերջին տարիների լավագույն վիճակում: Եվ նրան մասշտաբային վերադարձ է սպասվում»:

1/2138
bottom of page