top of page

«ՌԴ-ն հետաքրքրված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ»․ Պեսկով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 17
  • 1 min read
ree

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ առավելագույն փոխգործակցությամբ. բազմակողմ ձևաչափերից բացի, երկու երկրներին միավորում են երկկողմ սերտ հարաբերությունները։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Մեզ դեռևս միավորում են շատ սերտ երկկողմ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք դրանք ավելի զարգացնել», - ասել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ավելի հավանական է համարում ՀԱՊԿ-ից երկրի դուրս գալը, քան կազմակերպությանը մասնակցության սառեցումը։

Իր հերթին, Պեսկովը նշել է, որ սա հանրապետության ինքնիշխան հարցն է։

«Միևնույն ժամանակ նրանք հետաքրքրված են ՇՀԿ-ով։ Այսինքն՝ նրանք վարում են բազմավեկտոր քաղաքականություն, ինչպես իրենց է թվում», - հավելել է Պեսկովը։Պեսկովի խոսքով՝ վերջին մի քանի տարիների ընթացքում Երևանը ձգտում է հավասարակշռություն պահպանել տարբեր ուղղություններով։«Մենք գիտենք, թե կոնկրետ ինչ է բերում, օրինակ, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը։ Տեսնենք, թե կոնկրետ ինչ կբերի ԵՄ-ի հետ մերձեցումը։ Այստեղ ամեն ինչ ճանաչվում է համեմատության միջոցով», - ասել է Պեսկովը։

 
 
1/2481
bottom of page