«Շնորհակալ ենք նրան Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ձգտման համար». Թրամփը կիսվել է Ալիևի ելույթի՝ իրեն ուղղված հատվածով
- Elen Hovsepyan

- Jul 22
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում կիսվել է Շուշիի III գլոբալ մեդիա ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած ելույթի մի հատվածով, որում Ալիևը գովեստի խոսքեր է հղում Թրամփին, ինչպես նաև շնորհակալություն հայտնում Ադրբեջանին և Հայաստանին համաձայնության հասնելու հարցում օգնելու համար։
Մասնավորապես, Ալիևն ասել է, որ «չի կանխատեսել Թրամփի հաղթանակը։ Ես պարզապես ասել եմ, որ դա նախընտրելի կլինի ադրբեջանական ժողովրդի համար՝ հաշվի առնելով, որ նա, ինչպես մենք, կիսում է հիմնարար արժեքներ, այդ թվում՝ ընտանեկան արժեքները։ Նա ԱՄՆ նախագահներից միակն է, որը պատերազմներ չի սկսել։ Եվ իր կարճատև իշխանության ընթացքում երևում է, որ նա մարդ է, որը վերջացնում է պատերազմները»:
«Մենք նաև շատ շնորհակալ ենք նրան անձամբ Ադրբեջանին և Հայաստանին օգնելու ձգտման համար՝ վերջիվերջո հասնելու համաձայնության։ Չնայած այն բանին, որ նա զբաղված է միջազգային անվտանգության ավելի գլոբալ հարցերով, նա նաև իր տեսադաշտում է պահում Հարավային Կովկասի իրավիճակը։
Մենք՝ Ադրբեջանում, իհարկե, ուրախ ենք, որ նա հաղթեց՝ բազմաթիվ պատճառներով, և, բնականաբար, մաղթում ենք, որ նա գործը մինչև վերջ հասցնի, հատկապես «վաշինգտոնյան ճահճի» հարցում, որպեսզի այն չորացնի մինչև հատակը»,- հայտարարել էր Ալիևը:




















