top of page

Ուկրաինական անօդաչուները գրոհել են բազմահարկեր Սարատովում եւ Էնգելսում

Ուկրաինայի ԶՈւ դրոնները գրոհել են բնակելի շենքեր Սարատովում եւ Էնգելսում, տեղեկացրել է Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը։ Չորս մասնավոր տներ վնասվել են Էնգելսի շրջանի Պրիբրեժնի ավանում։ Գնդակոծության հետեւանքով մեկ մարդ լուրջ վիրավորում է ստացել։

«Մի կին ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար»,- գրել է նահանգապետն իր թելեգրամ-ալիքում։

Կադրերում, որոնք հրապարակում է «ЧП Саратов» ռեսուրսը, երեւում է, թե ինչպես են դրոնները մխրճվում բազմահարկ շենքերի մեջ։ Բուսարգինն իր հերթին հավաստիացնում է, որ բոլոր անօդաչուները խփվել են ՀՕՊ համակարգերով, իսկ տների վրա իբր բեկորներն են ընկել։

Ուկրաինայի ԶՈւ-ն ընդհանուր առմամբ ՌԴ տարածքի դեմ օգոստոսի 26-ի գիշերն արձակել է 20 դրոն։ Հարված է հասցվել Սարատովի, Կուրսկի, Բելգորոդի, Բրյանսկի, Տուլայի, Օրյոլի եւ Ռյազանի մարզերին։ ՊՆ տեղեկացմամբ՝ բոլոր անօդաչուները խոցվել են ռուսական ՀՕՊ-ի կողմից։

Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը իր թելեգրամ-ալիքում գրել է, որ երկու FPV-դրոն գրոհել է  մարդատար մեքենայի դեմ Կրասնի Յարուգա- Վյազովոյե ավտոճանապարհին, վիրավորվել են երկու խաղաղ քաղաքացիներ։ Տղամարդուն եւ 17-ամյա աղջկան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն Կրասնոյարուժյան հիվանդանոցում, տեղեկացրել է նահանգապետը։

Comments


bottom of page