top of page

«Ընդդիմությունը գյուղեգյուղ ընկած պետք է ի ցույց դներ իշխանության ցոփ ու շվայտ կյանքը»․ Սամվել Ֆարմանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Nov 1, 2024
  • 1 min read
ree

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմությունը հիմա գյուղեգյուղ ընկած պիտի վարկերի ու սոցիալական բեռի տակ ճռռացող մարդկանց տուն առ տուն ի ցույց դներ իշխանության երևանյան բարձրաշխարհիկ ընթրիքները՝ քյաբաբ առ քյաբաբ կամ արդեն ճիշտ կլինի ասել՝ սթեյք առ սթեյք, նրանց ցոփ ու շվայտ կյանքը, լեքսուսներն ու հերմեսները: Նրանց ի ցույց դներ, որ իշխանության համար իրենք շատ վաղուց ոչ միայն հպարտ չեն, այլ նաև հաջողակ էլ չեն, ուղղակի տուգանքի ու խաբելու մատերիալ են: Հաջողակ չեն, քանի որ չունեն 1 մլն. դրամ, որ համարվեն հաջողակ ու մասնակցեն այդ բարձրաշխարհիկ ընթրիքներին ու իմանան ինչ համ ունի կոբե բիֆն ու թագավորական կարմիր ծովախեցգետինը, մոտիկից տեսնեն ինչ բան է վերջին դասի լեքսուս մեքենան ու հերմես պայուսակը: Եթե, իհարկե, իրենք էլ համաձայն չեն, որ հաջողակ լինելու չափանիշը հենց քեշ փողն է, ուտելիքը, գուչչի պայուսակն ու առնվազն 1 մլն. դրամը:


Ու ամենամեծ պարադոքսն այն է, որ ընդդիմության անգործության պայմաններում իշխանության հենարանը շարունակում են մնալ հենց այդ մարդիկ՝ սոցիալապես անապահով, աղքատ ու դիփ խաբված:


Հիմնականում գյուղաբնակ: Մարդիկ, որոնք իրենց երեխաների արյունով ու իրենց դառը ճակատագրով՝ այսօրվա անապահով կյանքով ու խորը հիասթափությամբ փոխհատուցեցին իշխանության դավաճանությունն ու տգիտությունը, խաբեությունն ու անբարոյականությունը»:

1/2453
bottom of page