Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել, կա վիրավոր քաղաքացի
- Elen Hovsepyan

- Jun 8
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաև թիկնապահներից ոմանք։ Այդ մասին հայտնում է Hraparak.am-ը։
Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ սա Փաշինյանի շարասյան կողմից առաջին վթարի դեպքը չէ. տարիներ առաջ Փաշինյանի շարասյունը վթարի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, որը մահացավ։




















