top of page

«Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին»․ Վահե Դավթյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանից ներկրված բենզինի հետքերով.


Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենիզնի առաջին խմբաքանակը: Ընդ որում հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:


Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:


Ադրբեջանում գործում է դեռևս 1976թ-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով: Իսկ դա նշանակում է, որ՝


ա) Ադրբեջանը ևս կախված է նավթամթերքի՝ հատկապես ավտովառելիքի ներկումից,


բ) ի վիճակի չէ լիարժեքորեն զարգացնել բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող АИ95 տեսակի բենզին:


Այս ենթադրությունները հիմնավորելու համար անդրադառնանք պաշտոնական թվերին:


Ադրբեջանում АИ95 տեսակի բենզինը սկսել է արտադրվել վերջերս՝ 2024թ-ի երկրորդ կեսին: Դրա իրացումը ներքին շուկայում ապահովելու համար կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանել է ավելի ցածր գին՝ ներկրվող բենզինի հանդեպ մրցունակություն ապահովելու համար:


Սակայն այս պրոտեկցիոնիստական մեթոդն ամենևին չօգնեց, ինչը պայմանավորված էր առավելապես Ադրբեջանում արտադրվող АИ95-ի ցածր որակով:


Արդյունքում՝ 2025թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքվի նավթավերամշակման գործարանն արտադրեց 45,02%-ով ավելի քիչ քանակությամբ АИ95՝ նախապատվությունը տալով ավելի ցածրորակ АИ92-ին:


Ու ամենակարևորը՝ Ադրբեջանի 2026թ-ի պետական բյուջեում չի ներառվել АИ95-ի արտադրությունը: Արտադրական պրոցեսը թանկ է, շուկայում դրա իրացումը պետական հատուկ կարգավորմամբ՝ ևս:


Փաստենք, որ Ադրբեջանը հանդիսանում է բենզինի ներկրող, ինչը հատկապես վերաբերում է АИ95-ին, որի 85-90%-ը ներկրվում է Ռուսաստանից, Ռումինիայից ու ԱՄԷ-ից:


Այսպիսով, մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին՝ Վրաստանի տարածքով: Նույն այն բենզինը, որը Սև ծովով կամ Վերին Լարսով, այնուհետև վրացական ենթակառուցվածքներով ներմուծվում է Հայաստան:


Ահա այսպիսի «տնտեսական կապեր»»

 
 
1/2549
bottom of page