top of page

Այո, ԱՆԻՖ-ում կան ձախողումներ. Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 31, 2024
  • 1 min read
ree

«Այո, այդտեղ կան ձախողումներ։ Ձախումների առիթով կան ուսումնասիրություններ, շարունակվում են ուսումնասիրությունները»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) լուծարման մասին հարցին, մասնավորապես, միլիարդավոր դրամներ են ծախսվել ծրագրերի վրա, բայց արդյունք չկա։

Նա հույս հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքը կտա հարցերի պատասխանները։

«Ինչքան գիտեմ, այդ փաստի առիթով քրեական գործ կա հարուցված։ Եթե չեմ սխալվում, քրեական գործը հարուցված է, այդ թվում, պետական վերահսկողության ծառայության ուսումնասիրությունների հետևանքով, որոնք իմ հանձնարարությամբ են տեղի ունեցել։

Կիսում եմ մտահոգությունները, կարծում եմ, պետք է ստանանք պատասխաններ»,- ասաց Փաշինյանը։ 

1/2460
bottom of page