«Մի SMS էլ ուղարկեք բնությունն ու բնակչությանը փրկելու համար». Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ուլնեցի փողոցում այս երիտասարդ և առողջ հացենիներն էլ այլևս չկան։ Միայն կանաչապատումից 0 գիտելիք ունեցողը չորադիմացկուն, կայուն ու տարածաշրջանին բնորոշ թեղին և հացենին կփոխարինի խոնավասեր և արևից խեղճացող ձիակասկով։ Տասնյակ միջազգային փորձագետներին չլսելով և զանգվածային հատումներ անելով, դատապարտում եք երևանցուն, ով փոշուց ու շոգից խեղդվելու է։ Պարոն վարչապետ, մի SMS էլ ուղարկեք բնությունն ու բնակչությանը փրկելու համար»: