top of page

«Քաղաքականությամբ զբաղվողը պետք է իր վերաբերմունքն ի ցույց դնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ»․ Սամվել Ասլիկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read
ree

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պե՞տք է խոսել ընտրություններից առաջ Արցախի և այլ տարածքների մասին, թե՞ ոչ։


Եկեք տրամաբանենք սթափ և առանց էմոցիաների։


X անձը, որը զբաղվում է քաղաքականությամբ և պատրաստվում է ընտրությունների, պետք է հստակ պատկերացումներ ունենա այն մասին, թե ի՞նչ է նա անելու, երբ ունենա պետական իշխանություն։


Մասնավորապես, այսօրվա կարևորագույն հարցերից են հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունները և խաղաղության պայմանագիրը։


Հետևաբար, քաղաքականությամբ զբաղվող և ընտրություններին պատրաստվող X անձը պետք է իր վերաբերմունքը ի ցույց դնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ։


Կա 2 տարբերակ․


- Այո, ես կողմ եմ սովետական 29 հազարանոց սահմաններին, համաձայն եմ ստորագրել խաղաղության պայմանագիրը և փակել Արցախի ու այլ տարածքների թեման և էջը։


- Ոչ, ես մերժում եմ սովետական 29 հազարանոց սահմանները, համաձայն չեմ ստորագրել խաղաղության պայմանագիրը և չեմ փակում Արցախի ու այլ տարածքների թեման և էջը։


Առաջին տարբերակի դեպքում ամեն բան պարզ է։


Բայց երկրորդ տարբերակի դեպքում առաջանում են հարցեր։


Հարգելի և սիրելի քաղաքականությամբ զբաղվող, ընտրություններին պատրաստվող և նախընտրական քարոզարշավին մասնակցող X անձ, եթե ոչ 29 հազարանոց սահմանները, ապա որո՞նքն են Հայաստանի Հանրապետության ձեր պատկերացրած իրավական սահմանները։


Որո՞նք են ՀՀ իրավական սահմանները, հարգելի քաղաքական գործիչ։


Իհարկե, այդ պատասխանը պետք է լինի քաղաքական, առանց էմոցիոնալության, տեղին թե անտեղի կրկնելու և փաթոսի, սակայն այն պարտադիր պետք է տրվի»

 
 
1/2547
bottom of page