top of page

«Ազատամուտի մոտակայքում ականազերծման աշխատանքները կապ ունե՞ն սահմանազատման հետ»․ Գառնիկ Դանիելյան

May 7, 2025
1 min read

«Դժվարանում եմ ասել, թե Ազատամուտի մոտակայքում ինչ ականազերծում կարող է տեղի ունենալ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ուրիշ բան կարող եմ ասել. էն օրը գնացել էի Ոսկեպարի եկեղեցի և ինձ համար զարմանքով արձանագրեցի, որ հենց մուտքի մոտ որոշակի փշալարեր կան։ Մեր գործընկերներին ասացի, որ դա կարող է սխալ տպավորություն թողնել․․․

Պարզեցի, որ այդ հատվածում որոշակի ականային մտավախություններ կան, և ՊՆ-ն և սահմանապահները փշալարով փակել են, որպեսզի ևս մեկ անգամ ականազերծման աշխատանքներ իրականացնեն»։

Ինչ վերաբերում է սահմանազատման հետ կապված աշխատանքներին, Փաշինյանը նշեց․ «Դուք գիտեք, որ այս ընթացքում սահմանազատման աշխատանքներ, առանց դրանց մասին հայտարարելու, տեղի չեն ունեցել և տեղի չեն ունենալու և չեն կարող տեղի ունենալ, որովհետև սահմանազատումը սկսվում է, զուգահեռ տեղեկատվություն է տեղի ունենում: Այսինքն՝ այդ սպասումը ձևավորել, որ թաքուն կարող է սահմանազատման աշխատանք տեղի ունենալ, այդքան էլ ճիշտ չէ»:

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց՝ ընդգծելով․ «Այնքան ակնհայտ է, որ ականազերծման աշխատանքները կատարվում են, և այդ ընթացքում նաև դժբախտ պատահարներ էլ են տեղի ունենում, այնպես չի, որ ես մեծ գաղտնիք եմ բացահայտում․․․ Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ է այդ տարածքում կատարվում ականազերծում, եթե սահմանազատում այդտեղ չի կատարվելու»։Փաշինյանը պատասխանեց, որ ականազերծման աշխատանքները չեն կարող սահմանազատման աշխատանքների հետ որևէ կապ ունենալ։

 
 
1/3083
bottom of page