««Բեզպրեդելն» այն մակարդակի է հասել, որ նման դեպքեր ամեն պահի կարող են պատահել»․ Մեսրոպ Առաքելյան
- Elen Hovsepyan

- Sep 25
- 1 min read

«Երկրում հանցագործության չխանկարգելման պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է։ Երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը, և այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, դա ծնում է հանցագործություն»,- լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։
«Բեզպրեդելն արդեն այն մակարդակի է հասել, որ նման դեպքեր յուրաքանչյուր պահի կարող են պատահել։ Ցանկացած մարդու նման ողբերգական մահը իշխանության բացթողումն է»,- հավելեց Առաքելյանը։




















