top of page

«Լացիո»-ն թանկարժեք միավորներ խլեց «Ինտեր»-ից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց Հռոմի «Լացիոյի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 հաշվով։

Առաջին խաղակեսի երկրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ինտերի» գերմանացի պաշտպան Յան Բիսեկը։ 76-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաշվի մեջ առաջ մղեց հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի գոլը 80-րդ րոպեին։ Սակայն հիմնական ժամանակի վերջին րոպեին Պեդրոն 11-մետրանոցից դուբլ ձեւակերպեց։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց ավելացված առաջին րոպեին։

«Ինտերը» 78 միավորով երկրորդ տեղում է եւ 1 միավոր հետ առաջատար «Նապոլիից», որն արտագնա խաղում 0:0 հաշվով ոչ ոքի խաղաց «Պարմայի» հետ։

Յան Բիսեկ, 45+2, Դենզե Դյումֆրիս, 80 - Պեդրո Ռոդրիգես, 76, 90, 11մ 

1/2123
bottom of page