top of page

Վաղարշապատում տուն է այրվել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

Հունվարի 16-ին՝ ժամը 01։26-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Տերյան փողոցում այրվում է տուն։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:56-ին, մարվել՝ 03:39-ին: Այրվել են տան (100 քմ) տանիքի մոտ 50 քմ հատվածը, բաղդադե առաստաղի մոտ 40 քմ հատվածը և սենյակի գույքը։ Տուժածներ չկան:

 
 
bottom of page