ԵՄ առաջնորդները հանդես են եկել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ տարածքային պահանջների դեմ
- Elen Hovsepyan

- 2 days ago
- 1 min read

ԵՄ առաջնորդները հանդես են եկել Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ տարածքային պահանջների դեմ։
Համատեղ հայտարարություն են տարածել Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան և Միացյալ Թագավորությունը։ Փաստաթղթում ասվում է.
«Գրենլանդիան պատկանում է իր ժողովրդին։ Դանիայի և Գրենլանդիայի վերաբերյալ հարցերը պետք է լուծեն բացառապես Դանիան և Գրենլանդիան, և ուրիշ ոչ ոք»։
Երկրները հայտարարել են, որ Դանիան, այդ թվում՝ Գրենլանդիան, ՆԱՏՕ-ի անդամ է և պետք է համագործակցի այլ երկրների հետ՝ Արկտիկայի անվտանգությունն ապահովելու համար։




















