«Ադրբեջանից այս անգամ նաև «ռեգուլյար» տեսակի բենզին ու դիզվառելիք է գալիս»․ Գևորգ Պապոյան
- Elen Hovsepyan

- 22 hours ago
- 1 min read

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե այս անգամ ինչքան վառելիք է գալիս Ադրբեջանից և որ ընկերություններն են ներկրում, պատասխանեց. «Նույն ընկերություննեն են, ինչ-որ նախորդ անգամ։ Մի քանի հազար տոննա վառելիք է գալիս, իսկ նորությունն այն է, որ միայն «պրեմիում» չի գալիս, այլ նաև «ռեգուլյար» տեսակի բենզին է գալիս և դիզվառելիք։ Ու էլի շուկայականից մինչև 80 դրամ էժան է լինելու։ Մոտակա օրերին այն կհասնի Հայաստան։ Դա արդեն չխպետք է լինի սենսացիա։ Սենսացիա առաջինն է լինում, իսկ հիմա 2-րդ էլ կլինի, 5-րդն էլ կլինի, 15-րդն էլ կլինի․․․ Մեխանիզմը նույն տրամաբանությամբ է, ինչպես նախորդն է եղել»։ Հարցին, թե ինչպես են ընտրվում ընկերությունները, որոնք պետք է ադրբեջանական վառելիք ներկրեն, Պապոյանը պատասխանեց. «Ես որևէ մեկին չեմ ընտրել, որևէ մեկին ընտրելու հնարավորություն չունեմ։ Եթե ընտրելու լինեի, բոլորին կընտրեի։ Պետք է մյուսներն էլ գնան բանակցեն կա՛մ իրենց մատակարարների հետ, կա՛մ այդ ընկերության հետ, որպեսզի կարողանան էժան բենզին բերել, որից շահողը մեր քաղաքացիներն են»։




















