top of page

Խաչփար գյուղում uպանություն է եղել. ձերբակալվել է uպանվածի կինը

  • Writer: 24timeam
    24timeam
  • Oct 25, 2024
  • 1 min read

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.15-ին, Մասիսի շտապօգնության կայանից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված անձ կա:

Ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Խաչփար գյուղի 11-րդ փողոցի նշված տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Վարդան Ա.-ի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել և բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:

Կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:

Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

1/2076
bottom of page