«Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ ուշ մատուցեց Նիկոլ Փաշինյանի ծննդյան նվերը»․ Էդմոն Մարուքյան
- Elen Hovsepyan

- Jun 8
- 1 min read

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Այլընտրանք, որով ակնարկում են այլընտրանքի բացակայության մասին։
Սերժ Սարգսյանը իմպիչմենտի շրջանակներում վարչապետի նոր թեկնածու առաջ քաշելով փորձում է ժողովրդին ցույց տալ, որ Փաշինյանի այլընտրանքը տարբեր ժամանակներում բազում քրեական գործերով անցնող իր կուսակիցն է։Ինչը իրենից ներկայացնում է ոչ թե այլընտրանքային թեկնածուի առաջադրում, այլ կեղծ ուղերձ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին չկա այլընտրանք։Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակի փեսային առաջադրելու փոխարեն ՀՀԿ-ն կարող էր ավելի ազնիվ գտնվել և դիմել ժողովրդին՝ Փաշինյանի շուրջը համախմբվելու կոչով։
Հարկ է նաև ընդգծել ընտրված իրավիճակը, որում ի հայտ եկավ «այլընտրանքային թեկնածուն»։Վերջին օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող պիղծ արշավի համար Փաշինյանին քննադատում էին անգամ որոշ թունդ փաշինյանականներ, բայց Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով քաղաքական և տեղեկատվական դաշտում հայտնվեց ձախողման դատապարտված, ձևական թեկնածուն։ Հիմա բոլորն իշխանությանը քննադատելու փոխարեն այդ մեռելածին նախաձեռնությունն են քննարկում։
Սարգսյանը մեկ շաբաթ ուշ մատուցեց Փաշինյանի ծննդյան նվերը, սակայն ինչպիսի առատաձեռնությամբ»։




















