top of page

Ներկայացնելու եմ լրագրող Վահե Մակարյանի և MediaHub.am-ի շահերը դատարանում․ Սոս Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Apr 4
  • 1 min read

Փաստաբան Սոս Հակոբյանը գրում է․

«Ներկայացնելու եմ լրագրող Վահե Մակարյանի  և MediaHub.am լրատվականի շահերը դատարանում ընդդեմ՝ հայցադիմումների ներկայացման միջոցով ՀՀ պետական պարտքի զգալի մասը համառորեն սպասարկող, ՀՀ ֆինանսների նախարարության «ոսկե մեդալակիր» և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի։

Դատելով Ալեն Սիմոնյանի կողմից լրագրողների, լրատվական գործունեությամբ զբաղվողների և հայ ժողովրդի այլ ներկայացուցիչների դեմ զրպարտության և վիրավորանքի գործերով հայցադիմումների քանակից, կարելի է եզրակացնել, որ Աժ նախագահը հրաժարվել է աշխատանքային ընդմիջումներից, բառիս սննդային իմաստով և ամբողջ խնայողությունները ուղղում է պետական տուրքերի և փաստաբանական ծառայությունների մատուցման վճարներին, ինչն ունի իր քիչ, բայց այնուամենայնիվ նաև դրական կողմերը, ինչ խոսք։

Այս անգամ լրատվականին և լրագրողին հիմնականում մեղադրում է նրա մեջ, որ սուտ է այն տեղեկատվությունը, թե իր ընտանիքի անդամներին սպասարկել է Toyota Prado 110HH01 պետհամարանիշով ԱԺ ամենագնացը....

Դե՝ stay tuned and watch what happens next...

Հ.Գ. արտատպման մեջ datalex-ի միայն առաջին էջին տեղավորվածներն են, բայց հանուն արդարության պետք է ասեմ, որ մյուս էջին ևս 10 գործ կա վիրավորանքի և զրպարտության թեմայով և բոլոր-բոլորը պաշտոնյա եղած ժամանակների հայցեր են, սկսած 2020թ.»։

1/2123
bottom of page