top of page

Դատարանը մերժեց Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա էլեկտրոնային հսկողության սարքեր տեղադրելու միջնորդությունը

Նախկին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում(«Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների այսօրվա նիստի մեկնարկին հանրային մեղադրողը միջնորդություն ներկայացրեց Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցի կիրառման հարցի վերաբերյալ։

Նա ասաց, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ վարչական վերահսկողությանը վերաբերող  03.06.2024 թվականին կայացրած դատարանի համապատասխան ակտում վրիպակներ կան և առաջարկեց ուղղել այն։ 

Մեղադրող կողմն առաջարկեց Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել շաբաթական երեք անգամ բնակության վայրի մոտ գտնվող պրոբացիայի ծառայությունում  գրանցվել և նրա վարքագծի հսկողությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցնեով՝ հիմք ընդունելով Վերաքննիչ դատարի ներկայացրած դիրքորոշումը։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանի որոշման այդ հատվածը պարտադիր կիրառման չէ։

«Սա ես կարծում եմ, որ դասագրքային ճշմարտություն է, ամեն դեպքում ուրախալին այն է, որ մենք այսպիսի քննարկում ունեցանք»,- ասաց Մելիքյանը՝ շեշտելով, որ այն Դատարանի կարծիքն է հայտնել, իսկ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը պրոբացիոն ծառայությունում գրանցվել են շաբաթական մեկ անգամ։

Նա առաջարկեց մերժել էլեկտրոնային հսկողության սարք օգտագործելու միջնորդությունը և ամրագրել, որ Նարեկ Սամսոնյանն արդեն շաբաթական մեկ անգամ գրանցվում է պրոբացիոն ծառայությունում և այն ամարգրվի դատական ակտում։«Դատախազներից մեկն ունի հստակ անձնական վերաբերմունք իմ նկատմամաբ, և ես հույս ունեմ, որ մի օր արդարադատության համակարգն կլինի այնպիսին որ նման մարդիկ տեղ չեն ունենա համակարգում»

Դատավոր Արման Հովհաննիսյանն ասաց, որ ակնարկներով պետք չէ խոսել, այլ կքննարկվի միայն այն դեպքում երբ ներկայացվի հստակ փաստարկ։

«Եթե ուզում եք իմանալ,  թե որտեղ է այդ պահին Նարեկ Սամսոնյանը, ապա դիմեք ձեր ոստիկանության կամ ԱԱԾ-ի օպերատիվնիկներին, նարանք շատ լավ գիտըեն իմ տեղը՝ ամենօրյա ռեժիմով, երբ ես գնում եմ հանգստանալու՝ իր հետևից այդ մարդիկ գալիս են երբեմն բարևում են ասում են դե ստիպված ենք»,- ասաց Սամսոնյանը՝ պնդելով որ անիմաստ է էլեկտրոնային միջոցների կիրառումը։

Դատավոր Արման Հովհաննիսյանը հայտնեց, որ լավ ծանոթացել է Վերաքննիչ դատարնի որոշումը և իր որոշումը կայացրել է դրա հիման վրա և նոր ուղղման կարիք չկա և մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը։

Comments


1/1770
bottom of page