top of page

Հուսանք, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացված է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարերը մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից. Միհրան Հակոբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 days ago
  • 1 min read

Ակնհայտ է, որ խորը թիկունքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայանների վրա դրոնային հարձակումները ուկրաինացիները չեն կազմակերպել: Այդպիսի գործողության համար ուկրաինական հատուկ ծառայությունները ոչ փորձ ունեն, ոչ գիտելիք ունեն, ոչ տեխնոլոգիական, ոչ էլ լոգիստիկ ռեսուրսներ ունեն: Այս մասին գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը: 

«Ամերիկացիները կարող էին, բայց արդեն պաշտոնապես հայտարարել են, որ իրենք կապ չունեն այդ գործողության հետ, ավելին՝ տեղյակ էլ չեն եղել: Ի դեպ, դեռ Սառը պատերազմի ժամանակներից ամերիկացիները Ռուսաստանի տարածքում մարդ չեն սպանում, և հակառակը՝ ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ տարածքում մարդ չեն սպանում:

Այդ հարձակման թիկունքում (համարյա թե անթաքույց) կանգած են բրիտանական հատուկ ծառայությունները: Հուսանք, Ռուսաստանի ղեկավար շրջանակներում գիտեն, որ Ռուսաստանին սահմանակից միակ երկիրը, որտեղ բրիտանացիներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, Ադրբեջանն է: Նաև հուսանք, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացված է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարերը մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից», գրել է

1/2147
bottom of page