top of page

Ադրբեջանը նախորդ գիշեր 4 ժամ շարունակ անընդմեջ կրակահերթեր է արձակել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված իր մարտական դիրքերից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ադրբեջանը նախորդ գիշեր շուրջ 4-ժամյա անընդմեջ կրակահերթեր է իրականացրել Խնածախ գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից:

Եթե մյուս հատվածներում` Արավուս, Խոզնավար կամ Ջերմուկ, կրակոցներն «ավանդական» գրաֆիկով են եղել` երեկոյան 22։30-ից մինչև 04։30-ը, 2 ժամը մեկ ու կարճ կրակահերթեր, ապա Խնածախի ադրբեջանական դիրքերից առավելագույնը 5 րոպե դադարով կրակահերթեր են եղել:

Ընդ որում` կրակահերթերը եղել են ոչ թե մեկ, այլ մի քանի ադրբեջանական դիրքերից:

Որքան էլ իշխանությունը պնդի, որ կրակահերթերը հիմնականում անկանոն բնույթ ունեն, սակայն հայկական բնակավայրերի` առաջնագծին մոտ գտնվելը բավականին լարված և վտանգավոր իրադրություն է ստեղծում և´ մեր դիրքերի, և´ սահմանամերձ գյուղերի համար»:

1/2093
bottom of page