ԻՀՊԿ-ն հայտարարել է Իսրայելի դեմ նոր մարտավարության կիրառման մասին
- Jun 22, 2025
- 1 min read

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հաստատել է Իսրայելի տարածքում խոշոր հրթիռային հարվածը՝ հայտարարելով նոր մարտավարության կիրառման մասին: Նշվում է, որ հարվածն ուղղված է եղել հիմնական թիրախների՝ Բեն Գուրիոնի օդանավակայանի, Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտի, ինչպես նաև Իսրայելի տարբեր մակարդակներում գտնվող լոգիստիկ բազաների և հրամանատարական ու վերահսկողական կենտրոնների դեմ։
ԻՀՊԿ-ն նշել է, որ գործողության այս փուլը առաջինն էր, որում կիրառվել է համակցված մարտավարություն, ներառյալ՝ բարձր ավերիչ մարտագլխիկներով հեռահար բալիստիկ հրթիռների, ինչպես նաև թշնամու ՀՕՊ համակարգերի շրջանցման առաջադեմ միջոցների կիրառումը: Հարձակման մեջ օգտագործվել են ինչպես հեղուկ, այնպես էլ պինդ վառելիքով հրթիռներ։
ԻՀՊԿ-ն այս զարգացումը անվանել է իր ռազմական կարողությունների «որակական ցատկ» և խոստացել է շարունակել գործողությունը մինչև դրա նպատակներին հասնելը։




















