«Երեմյան» կաթնամթերքի գործարանն ընդունել է Պյատիգորսկի քաղաքային պատվիրակությանը. ստորագրվել է տեխնոլոգիաների մատակարարման նոր պայմանագիր
- 5 days ago
- 1 min read

Յուրաքանչյուր հանդիպում սկսել մեկ բաժակ կաթով. «Երեմյան» կաթնամթերքի գործարանն իր ամենագեղեցիկ ավանդույթով է դիմավորում Ռուսաստանի Պյատիգորսկի քաղաքային պատվիրակությանը, որի շրջանակում «Երեմյան ֆարմ» ընկերության և «Պրոֆիտեքս» գործարանի միջև նոր տեխնոլոգիաների մատակարարման վերաբերյալ պայմանագիր ստորագրվեց:
«Մենք ավելի քան 15 տարի համագործակցում ենք հայաստանյան ընկերությունների հետ։ Այս պայմանագրի ստորագրումը շատ նշանակալի է մեզ համար։ Երեմյան Ֆարմ ընկերությունը մոտ 10 սարքավորում է ձեռք բերել մեր ընկերությունից»,-ասաց «Պրոֆիտեքս» ՍՊԸ-ի տնօրեն Յուրի Կնյազևը:
Պյատիգորսկի քաղաքային դումայի նախագահ Դարյա Սամոլյանեցն էլ նշեց, որ այս իրադարձությունը ավելին է, քան սովորական առևտրային գործարքը:
«Սա պարզապես թղթի ստորագրում չէ։ Այսօրվա այցով մենք ցույց ենք տալիս համագործակցությունը շարունալելու մեր ցանկությունը»,-ընդգծեց նա։
Հանդիպման ընթացքում Պյատիգորսկի քաղաքային դումայի նախագահը, փոխնախագահը, «Պրոֆիտեքս» ՍՊԸ-ի տնօրենը և Պյատիգորսկի քաղաքային հայկական ազգային-մշակութային ինքնավարություն ՀԿ-ի խորհրդի նախագահը շրջայց կատարեցին «Երեմյան» կաթնամթերքի գործարանում: «Երեմյան» ընկերությունների խմբի հիմնադիր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը ներկայացրեց ընկերության գյուղատնտեսական նախագծերը, «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, Հայաստանում ամենամեծ խելացի անասնաֆերմայի գործունեությունը և «Երեմյան» կաթնամթերքի գործարանի արտադրական և տեխնոլոգիական հնարավորությունները։




















