Այսօր ամենամեծ հարվածներից մեկն է հասցվել Կիեւին. Զելենսկի

«Ռուսական հարվածներն ավելի բարձր են, քանՌուսաստանին խաղաղության պարտադրելու ԱՄՆ եւայլոց փորձերը»,- Ուկրաինայի նախագահ ՎլադիմիրԶելենսկին Կիեւի վրա գիշերային հարվածն անվանելէ ամենամեծերից մեկը վերջին ժամանակներում։
Հունիսի 10-ի գիշերը ռուսական զորքերը անօդաչութռչող սարքերով հարձակվել են Կիեւի եւ Օդեսայիվրա։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝արձակվել է 315 անօդաչու թռչող սարք։ Կիեւիքաղաքային ռազմական վարչակազմի ղեկավարՏիմուր Տկաչենկոյի խոսքով՝ ՀՕՊ ուժերիաշխատանքի շնորհիվ «հնարավոր է եղելկորուստները նվազագույնի հասցնել»։
Օդեսայում հարձակման հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել ավելի քան 13 մարդ։ Վնասվել ենբնակելի շենքեր, ծննդատուն, շտապօգնությանկայան, մասնավոր բժշկական կլինիկա, մարզականհամալիր, կենդանաբանական այգի եւերկաթուղային կայարան։
Կիեւում վիրավորվել է 4 մարդ, վնասվել են բնակելիշենքեր, բիզնես կենտրոն, պահեստներ եւերկաթուղի։
Զելենսկին կոչ է արել դաշնակիցներին համատեղ գործել՝ ագրեսիան հետ մղելու համար. «Կարեւոր է, որ այս եւ այլ նմանատիպ ռուսական հարձակումների պատասխանը լինի ոչ թե աշխարհի լռությունը, այլ կոնկրետ գործողությունները։ Ամերիկայի գործողությունները, որն ունի Ռուսաստանին խաղաղություն պարտադրելու ուժ։ Եվրոպայի գործողությունները, որը ուժեղ լինելուն այլընտրանք չունի։ Աշխարհի մյուս մարդկանց գործողությունները, որոնք կոչ էին անում դիվանագիտության եւ պատերազմի դադարեցման, եւ որոնց Ռուսաստանն անտեսեց։ Խաղաղության համար անհրաժեշտ է ուժեղ ճնշում»։




















