top of page

Հետախուզում է հայտարարվել Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդու նկատմամբ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 2, 2024
  • 1 min read

Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ 22-ամյա Յուրի Քոքոբելյանի նկատմամբ։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հետախուզվում է ՀՀ Քր.Օր.-ի 344 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։  Յուրի Քոքոբելյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ «ԷԿՈ ֆրուկտ» ՍՊԸ համասեփականատեր Վաչիկ Քոքոբելյանի տղան է։


1/2105
bottom of page