Հրայր Թովմասյանի գործի մեկ այլ ասպեկտի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել. Կարեն Վրթանեսյան
Լրագրողներին Հրայր Թովմասյանի պատասխաններն էի կարդում իրեն հետապնդելու վերաբերյալ։ Եթե տեղյակ չեք. իր գործով դատավորը նախորդ նիստերից մեկում անկապ պատրվակով արգելել էր Հրայրին նիստին մասնակցել, իսկ հաջորդ նիստին՝ ասելով, թե չի ներկայանում նիստերի, նույն դատավորը սպառնացել էր նրան ոստիկանությամբ բերման ենթարկել...
Բայց իր գործի մեկ այլ ասպեկտի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել. լրագրողները հարցնում են Թովմասյանին, թե ինչու է դեմ նիստերի լուսաբանմանը։
Նա պատասխանում է. «Ունեմ երկու խնդիր՝ պայքար դրսում, և պայքար մաքուր իրավական դատարանում և ես կարծում եմ, որ այն արհավիրքները, որ ՀՀ-ին սպառնում են, չպետք է ես փորձեմ իմ անձով օրակարգ ստեղծել և լցնել դրանով, շատ կարևոր գործեր կան, քան իմ դատական գործն է»։
Իրականում դատական համակարգի զավթումը, նիկոլական ռեժիմին չհնազանդվող անկախ դատավորներին հետապնդելը (իսկ Հրայրին հենց չհնազանդվելու համար են, ըստ էության, հետապնդում), շատ կարևոր ու հենց օրակարգային թեմա է։
Որովհետև դատական համակարգի զավթումն ու հնազանդեցումը նիկոլական ռեժիմի կողմից Հայաստանի գլխին կախված սպառնալիքի կարևորագույն տարրերից է։
Իմ համեստ կարծիքով անկախ դատավորների հետ հաշվեհարդարների թեման պետք է հնարավորինս լայնորեն լուսաբանվի։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան