top of page

«Ռեալի» նախագահը գովել է Վինիսիուսին և քննադատել «Ոսկե գնդակի» կազմակերպիչներին

Մադրիդի «Ռեալը» ընդհանուր ժողով է անցկացրել, որի ընթացքում նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդես է եկել բացման խոսքով՝ անդրադառնալով տարբեր թեմաների։ 

Պերեսը խոսել է Վինիսիուս Ժունիորի մասին, որն անցած ամիս չհաղթեց «Ոսկե գնդակը», ինչպես նաև քննադատել մրցանակի կազմակերպիչներին։

«Մենք հպարտ ենք, որ Վինիսիուսի պես խաղացող ունենք։ Մեր և ֆուտբոլի սիրահարների մեծ մասի համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Թանկագի'ն Վինի, ուզում եմ, որ դու իմանաս՝ «Ռեալը» հպարտ է քեզնով և այն ամենով, ինչ դու ստիպված ես հաղթահարել, հաճախ անարդար։ Այս ամենն է քեզ դարձրել այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին դու այսօր ես։

Մենք պետք է հարց տանք «Ոսկե գնդակի» կազմակերպիչներին՝ ինչ չափանիշներով են ընտրվում լրագրողները, որոնք քվեարկում են այս մրցանակի համար»,- նշել է «Ռեալի» նախագահը։

bottom of page