top of page

2026-ին կլինի հերթական ընտրություն և իշխանությունը խաղաքարտերը կխառնի. Բագրատյան

Նիկոլ Փաշինյանի խոսք տված խաղաղությունը չի լինելու, ստացվում է, որ իզուր  Ղարաբաղը տվեց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, «ԼՂՀ անկեղծության հիմնախնդիրն իրավական և քաղաքական հարթություններում» համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ Սահմանադրության հանրաքվեն տեղի կունենա 2027-ին, այսինքն վստահ են, որ 2026-ին վերընտրվելու են, նա ասաց. «Իրենք վստահ են, որովհետեւ իրենք սպասում են, որ 2026-ին կլինի հերթական ընտրություն եւ իրենք խաղաքարտերը կխառնեն: Մոտ 10-15 կուսակցություն կհայտարարվի իբր թե ընդդիմադիր: Ինչպես Երեւանի ընտրություններում եղավ, 9 տոկոս հավաքեցին, դարձան քաղաքապետ: Որովհետեւ ընտրված 13-14-15  ուժերը իբր ընդդիմադիր էին, պարզվեց՝ ոչ մի ընդդիմադիր էլ չեն: Իրենք այդպիսի սցենար են նախապատրաստում, երեւի  կհայտարարեն կոալիցիա ու կհաղթեն:

Ամեն ինչ կախված է նրանից, թե իսկական ընդդիմությունն ինչպես կվարվի, կթողնի՞ ընտրությունները մինչեւ 2026 թվականը, կամ էլ եթե նույնիսկ հերթական ընտրություններ լինեն, կկարողանա՞ արդյոք միավորվել»:

1/1970
bottom of page