Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Արշակյանը մեկ ամսով մեկնում են արձակուրդ
- Elen Hovsepyan
- 2 hours ago
- 1 min read

ԱԺ նախագահը ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին կարգադրություն է ստորագրել, որից տեղեկանում ենք, որ Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ` Ազգային ժողովի նախագահի) տրամադրվում է 2025 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2025 թվականի հուլիսի 15-ից օգոստոսի 25-ը ներառյալ:
Ըստ այդմ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին տրամադրվել է 2025 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 24 աշխատանքային օր, հուլիսի 15-18-ը ներառյալ եւ օգոստոսի 4-29-ը ներառյալ:
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին տրամադրվել է 23 աշխատանքային օր, հուլիսի 16-ից օգոստոսի 1-ը ներառյալ եւ օգոստոսի 18-29-ը ներառյալ:
Նաև ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն է մեկնում արձակուրդ՝ 29 աշխատանքային օր, հուլիսի 15-ից օգոստոսի 1-ը ներառյալ եւ օգոստոսի 11-29-ը ներառյալ: