top of page

Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

ՀՀ ՆԳՆ-ն հայտնում է. «Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը


Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է Միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը:


Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի արագ և արդյունավետ կլինի․ այն թույլ կտա ապահովել ոստիկանների և փրկարարների միաժամանակյա արձագանքը, կրճատել ժամանակը՝ նպաստելով քաղաքացիների անվտանգության բարձրացմանը։


112՝ մեկ զանգ, արագ արձագանք»:

 
 
1/2593
bottom of page