Ուկրաինայում հակամшրտությունը չի կարող լուծվել շարունակական մшրտերով․ Ֆիցո
- 41 minutes ago
- 1 min read

Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել շարունակական մարտերով, այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Այս հակամարտությունը չի կարող լուծվել հետագա անհարկի մարտերով։ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի եվրոպական հեռանկարին, քանի որ ցանկանում է կայուն, խաղաղ և կանխատեսելի հարևան։ Միևնույն ժամանակ, մենք միշտ բարձրաձայն կհայտարարենք, որ այս ողբերգությունից դուրս գալու միակ ճանապարհը խաղաղությունն է, դիվանագիտությունը և բոլորի անվտանգության շահերի հարգանքը»,-գրել է Ֆիցոն։




















