Այսօր «Միսս Տիեզերք Արմենիա» Մոնիկա Գրիգորյանի հարսանիքն է
- Elen Hovsepyan

- Jul 26, 2025
- 1 min read

«Միսս Տիեզերք Արմենիա 2020», մոդել Մոնիկա Գրիգորյանն ամուսնանում է: Մոնիկայի սոցիալական ցանցերի էջերը ողողված են հարսանեկան հրապարակումներով:
Մոդելն իր հատուկ օրվա համար ընտրել է ավանդական հարսանեկան զգեստ՝ թագով, երկար քողով ու ծավալուն շրջազգեստով:
Մոնիկան իսկական թագուհու է նմանվել՝ զգեստին լրացված հուլունքներով, որոնք ավելացնում են կերպարի շքեղությունը:
Instagram-ում հրապարակված կադրերում ներկայացված է զույգի պսակադրությունը:




















