top of page

«Մոդեռնա» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 18, 2024
  • 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց  «ՄՈԴԵՌՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սինտիպոնիարտադրության համար։ Արտադրություննիրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։

Ընկերությունը հիմնադրվել է 2020 թվականին։ 

Ծրագրի շրջանակներում նախատեսվում էիրականացնել շուրջ 400 մլն դրամի ներդրում հումքիձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 3 աշխատատեղ 220 հազ դրամմիջին ամսական աշխատավարձով։ Ներդրումայինծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականընախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնելմինչև 5-ի՝ 240 հազ դրամ միջին ամսականաշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացվածապրանքների արժեքը կազմում է 400 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունըգնահատվում է 20 մլն դրամ:

1/2641
bottom of page