top of page

Կիրանցում դպրոց գնալը վերջին 35 տարում այնքան անվտանգ չի եղել, որքան այսօր է. Փաշինյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե որո՞նք են Ադրբեջանին կուրորեն հավատալու պատճառները:

«Մենք որդեգրել ենք որոշակի ռազմավարություն՝ անվտանգային ոլորտում ընդհանուր առմամաբ մեր ռազմավարությունների հիմքը պետք է լինի լեգիտիմությունը, և մենք հետևում ենք դրան: Եվ այն, ինչ այսօր ԱԺ-ն վավերացրել է, մենք ըստ արժանվույն պետք է գնահատենք, քանի որ դա  կարևոր իրադարձություն է․ դրանով արձանագրել ենք ՀՀ-ի լեգիտիմ տարածքների  սահմանների սահմանազատման սկզբունքները և դրանք պետք է կյանքի կոչվեն»,-նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս կլինեն կարծիքներ, գործողություններ՝  իրենց ռազմավարությունից շեղելու համար։

«Սակայն մենք դրանից չենք շեղվելու»,- ասաց նա։  

Խորհրդարանում Փաշինյանը կրկին պնդեց՝ Կիրանցում այսքան «անվտանգ» վերջին 35 տարում «չի եղել»։

«Ինչ վերաբերում է Կիրանցում տեղի ունեցածին, ապա դա  շատ լուրջ հաջողություն է անվտանգային առումով: Հիշո՞ւմ եք՝ ասում էին, թե երեխաներն այնտեղ ինչպե՞ս են դպրոց գնալու: Երեխաները Կիրանցում դպրոց են գնում հաճույքով՝ անվտանգության զգացումով: Կիրանցում դպրոց  գնալը վերջին 35 տարում այնքան անվտանգ չի եղել, որքան  այսօր է: Մենք այս խնդրի լուծումը ուզում ենք շարունակել  և դա  անել բոլոր մարզերում»,- ասաց նա։

bottom of page