ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ
- 24timeam
- Dec 12, 2024
- 2 min read

ԽՈՅԵՐ
Այսօր կհասկանաք, որ սիրելիի հանդեպ ձեր զգացմունքները շատ փխրուն են եւ քնքուշ: Դուք պետք է անպայման այն փայփայեք, որպեսզի այն չկոտրվի իրենց վրա առավել վստահների մոտ:
ՑԼԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի դիմել մի կարեւոր քայլի, որն արմատապես կփոխի ձեր հարաբերությունները: Այնպես որ, աշխատեք այնպես անել, որպեսզի չճնշեք նրան, քանի որ որոշումը պետք է առավելագույնս անկեղծ լինի նրա կողմից:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս մնալ տանը, քանի որ օրը լի է անհաջողություններով: Օրինակ, տանից դուրս գալիս դուք կարող եք մոռանալ փակել ծորակն ու հարեւանի տունը օվկիանոսի կվերածեք: Դա ոչ ձեզ է պետք, ոչ էլ ձեր ընտանիքի անդամներին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելիի հետ հրաշալի պահեր եւ արկածներ կապրեք: Այնպես որ, չմոռանաք ձեզ հետ ֆոտոխցիկ վերցնել, որպեսզի ամեն ինչ ֆիքսեք:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Մի' ամաչեք օգնություն խնդրել ձեր սիրելիից: Դուք դրանով ցույց չեք տալիս ձեր թուլությունը կամ անօգնական լինելը: Պարզապես տվյալ իրավիճակում դուք միայնակ չեք կարողանա գործել:
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք այսօր սիրելիին նամակ գրել: Կարեւոր չէ, որ դուք բաժանվել եք նրանից մի քանի ժամ առաջ: Պատկերացրեք, թե նրան որքան հաճելի կլինի ստանալ այդ նամակը:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր նույնիսկ մի փորձեք հակառակվել սիրելիին: Ձեր ուզածին չեք հասնի, իսկ վեճերն էլ անխուսափելի կլինեն: Այնպես որ, ավելի լավ է համաձայնեք սիրելիի հետ եւ ազատ գործելու իրավունք տաք նրան:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր ձեր անձնական կյանքը շատ հնարավոր է, որ նշանավորվի մի քանի ուրախ իրադարձություններով: Օրինակ, ձեր կարող է զանգահարել ձեր նախկին զուգընկերը, ում դուք այդքան կարոտում էիք: Աստղերը խորհուրդ են տալիս անպայման հանդիպել նրա հետ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր այն մարդն, ում վրա դուք աչք եք դրել, հանկարծակի կնկատի ձեզ եւ կհրավիրի ժամադրության: Դուք պետք է չամաչեք եւ բաց չթողնեք ձեր հնարավորությունը:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս համեղ բաներ ուտել, բնականաբար, սիրելիի հետ միասին: Նրան կերակրելով՝ օգուտ կտաք ոչ միայն նրան, այլեւ ձեր հարաբերություններին: Դա գեղեցիկ է, հուզիչ եւ շատ ռոմանտիկ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք շատ կցանկանաք հրաշքներ եւ կախարդանք տեսնել: Բայց, քանի որ, սպասելն անօգուտ է, այն ինքներդ պետք է ստեղծեք: Եվ ոչ միայն ձեզ համար, այլեւ սիրելիի:
ՁԿՆԵՐ
Այսօր ստիպված կլինեք հիշել, որ սերը միայն վայելք չէ, այլեւ որոշակի պատասխանատվություն եւ պարտականություններ, որոնք հենց այսօր դուք պետք է ազնվորեն կատարեք:
19.45.20.04.2025
17.25.20.05.2025