top of page

Ի՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին

Jun 7, 2025
1 min read

Երևանում հունիսի  7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 


Հանրապետության տարածքում հունիսի 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին գիշերը և կեսօրից հետո, 9-10-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի  7-10-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

 
 
1/3083
bottom of page