top of page

«Այս իրավիճակը կանցնի, առջևում ավելի կարևոր բաներ են». Վլադիմիր Զելենսկին` Թրամփի հետ բանավեճի մասին

Mar 3, 2025
1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում քննարկել իր վիճաբանությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում։«Ես չեմ ուզում քննարկել տեղի ունեցածը։ Ես դա հասկանում եմ։ Չէի ցանկանա խոսել այն մասին, թե ինչու դա տեղի ունեցավ: Չեմ կարծում, որ մենք պետք է շարունակենք ամուր հարաբերություններ կառուցել այս ձևաչափով»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը վստահություն է հայտնել, որ այս իրավիճակը կանցնի, և առջևում ավելի կարևոր բաներ են։

«Եթե մենք բոլորս ավելի կառուցողական լինենք, ապա, կարծում եմ, կտեսնենք արդյունք, դրական արդյունք՝ խաղաղության մերձեցում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում հանդիպման ժամանակ վիճաբանություն էր տեղի ունեցել Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի միջև։

 
 
1/3081
bottom of page