Հայտնի է, թե ովքեր են վերցրել Գյումրու ավագանու մանդատները
- Elen Hovsepyan
- 53 minutes ago
- 1 min read

Գյումրի համայնքի ավագանու Հայաստանի Կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցված ավագանու անդամի մարդատները տրվել են կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Սամսոն Էլբակյանին ու Տիգրան Ավագյանին։ ԿԸՀ-ից «Փաստինֆոյին» հայտնեցին, որ համապատասխան որոշումը կայացվել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը՝ Գևորգ Ղուկասյանը ով նույնպես կալանավորված էր, իսկ հոկտեմբերի 31-ին մարդատը վայր էր դրել կրկին կալանավորված Սեդրակ Սահակյանը։
Նշենք նաև, որ Տիգրան Ավագյանը նույնպես կալանավորված է։
Գյումրու ավագանու հաջորդ նիստը կայանալու է նոյեմբերի 11-ին։
«Փաստինֆոյի» հետ զրույցում փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ասաց, որ ՔՊ-ն կարող է փորձել, որ տապալել նիստը։ «Բայց մենք բոլոր քայլերը ձեռնարկվել ենք, որ ավագանու նիստը կայանա։ Նիստի օրը կտեսնեք, թեև այս իշխանություններից ամեն ինչ էլ սպասելի է»։




















