Կրեմում չեն բացառել՝ Պուտինը կարող է ներգրավվել Իրան-ԱՄՆ բանակցություններում
- Jun 5, 2025
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անհրաժեշտության դեպքում միանալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ըստ անհրաժեշտության՝ կմիանա։ Մեր երկխոսությունը Թեհրանի և Վաշինգտոնի հետ շարունակվում է տարբեր ուղիներով, հետևաբար, անհրաժեշտության դեպքում նախագահը և ռուսական կողմը կարող են ներգրավվել ընթացող պրոցեսին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե երբ կմիանա Պուտինը Իրանի միջուկaյին ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին։
Նշենք, որ Թրամփը երեկ Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցում նշել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակում Ռուսաստանի աջակցության կարիքը կա։
Հիշեցնենք, որ Իրանի ու ԱՄՆ-ի միջև միջնորդավորված բնակցություններ են ընթանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։




















