top of page

Աշոցքում, Սիսիանում ձյուն է տեղում, Հրազդանում, Սևանում, Արագածում՝ ձնախառն անձրև

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 hour ago
  • 1 min read

ՀՀ ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է․ «Փետրվարի 2-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:


Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։


Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։

 
 
1/2634
bottom of page