top of page

Թուրքիան աշխարհի աչքերում ավազակ պետություն է․ ծագումով հայ լրագրող

Ծագումով հայ լրագրող Հայկո Բաղդադը, ով թուրքական լրատվականների համար հոդվածներ է պատրաստում, անդրադարձել է Թուրքիայի ներքաղաքական և տնտեսական վիճակին:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ երկրում իշխանության գտնվող «Ժողովուրդ» դաշինքը շարունակում է տանջել մարդկանց՝ նկատի ունենալով երկրում առկա ճգնաժամերի ստեղծումը:

Նրա համոզմամբ,  Թուրքիայի տնտեսությունը հավասարվել է գետնին, իսկ այդ իրավիճակը ի հայտ է եկել, որովհետև սովն ու խորը աղքատությունը տանելի են եղել մարդկանց կողմից:

Բաղդադը կանխատեսել է նաև, որ Թուրքիային առաջիկայում էլ ավելի մեծ ու վատ ճգնաժամեր են սպասվում:

«Անօրինական գաղթականների խնդիրը և առհասարակ միգրանտների հարցը սպառնում է բոլորին՝ վատ հետևանքնով: Թմրամիջոցները, մաֆիան, բանդաների ձևավորումն ու քաոսն ամենուր է:

Թուրքիան աշխարհի աչքերում երևում է որպես մի ավազակ պետություն»,-եզրափակել է նա: 

1/1824
bottom of page