Թրամփն անում է հենց այն, ինչ անհրաժեշտ է․ Ռյուտեն վերահաստատել է իր աջակցությունը Իրանի դեմ Թրամփի գործողություններին
- 1 day ago
- 1 min read

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն վերահաստատել է իր աջակցությունը Թրամփի գործողություններին Իրանի նկատմամբ։
«Ես կարծում եմ, որ Թրամփը անում է հենց այն, ինչ անհրաժեշտ է՝ թուլացնելով Իրանի միջուկային կարողությունները։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կպատահի, եթե Իրանը միջուկային զենք ձեռք բերի։ Նրանք քաոսի արտահանող են։ Նրանք ահաբեկչության արտահանող են։ Դա կործանարար կլինի տարածաշրջանի համար։ Դա կործանարար կլինի ամբողջ աշխարհի համար»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Fox News-ին տված հարցազրույցում։




















